Թվերի պարզ հաջորդականությունից բաղկացած գաղտնաբառերն ամենատարածվածն են 2020 թվականին: Առաջին անգամ asdasd-ը եւ asdfghjkl-ն ընդգրկվել են լատինատառով ամենահայտնի գաղտնաբառերի ցուցակում, իսկ կիրիլիցայով` «марина»-ն, հաղորդում է «Իզվեստիա»-ն` վկայակոչելով DLBI տվյալների արտահոսքի հետախուզմանն հետազոտությունները:
«12345»-ի, «123456789»-ի եւ «000000»-ի նման գաղտնաբառերն առաջատար են օգտարերի շրջանում ամենատարածված համադրությունների վարկանիշում, չորրորդ տեղում է password բառը: Ցուցակի նոր անդամներն են «123123»-ը, «1234567»-ը եւ «000000»-ն: «123456» վեցանիշ ծածկագիրն պահպանել էր իր առաջատարությունը վարկանիշում անցյալ տարի: Պարբերականի տվյալներով` 2020-ի ցուցակում հիմնված qwerty տառերի համադրությամբ գաղտնաբառեր չկան, որոնք զբաղեցնում էին տեղերի մոտ կեսը թոփերում նախկին տարիներին:
DLBI ծառայությունը շուրջ 300 միլիոն տեղեկատվություն է վերլուծել, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում մուտքագրվել են ցանցում: 2020 գաղտնաբառերի համաշխարհային վարկանիշը, որոնց վարիացիաները միայն տառեր են ներառում, նիշերի հաջորդական համադրություն ունեն այն կարգով, որով դրանք նշված են ստեղնաշարի վրա` qwerty, qwertyuiop, zxcvbnm, qazwsx: Այս կատեգորիայի նոր գլխավոր մասնակիցներն են Asdfghjkl-ն եւ asdasd-ը:
DLBI-ի հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խոսքով` 2020 թվականին ընդամենը 7 տոկոսով աճել է բարդ գաղտնաբառերի թիվը, որոնք միաժամանակ բաղկացած են տառերից, թվերից եւ հատուկ նիշերից, աճել է:





























