Սան Դիեգո կենդանաբանական այգում մի քանի խոշոր կապիկ ստացել է COVID-19-ի դեմ փորձնական պատվաստանյութ, որը նախատեսված է կենդանիների համար գորիլաների շրջանում համավարակի բռնկումից հետո, հաղորդում է BBC-ն:
Չորս օրանգուտան եւ հինգ բոնոբո (գաճաճ շիմպանզե) ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափ, որը պատրաստվել է Zoetis անասնաբուժական դեղագործական ընկերության կողմից:
Կենդանաբանական այգում ութ գորիլա դարձել են աշխարհում առաջին պրիմատները, որոնք ստացել են COVID-19-ի դրական արդյունք հունվարին: Այժմ կենդանիներն ապաքինվում են:
Բնապահպանները մտահոգված են մեծ կապիկների շրջանում COVID-19-ի սպառնալիքի կապակցությամբ:
Նրանք, հատկապես, մտահոգված են Կարմիր գրքում ընդգրկված գորիլաների համար վտանգով:
Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել նաեւ ուրիշ կենդանաբանական այգիներում կենդանիների, ներառյալ՝ Նյու Յորքում Բրոնքսի այգում առյուծների եւ վագրերի, ինչպես նաեւ Բարսելոնայում առյուծների շրջանում:
Կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել նաեւ ամբողջ աշխարհում տարբեր կենդանիների մոտ՝ սկսած կատուներից, վերջացրած ջրաքիսներով: Սակայն այդպիսի դեպքերը, որպես կանոն, բավականին հազվադեպ են:





























