Աշխարհի ամենահարուստ մարդու` Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի նախկին կինը` Մաքքենզի Սքոթն ամուսնացել է Սիեթլի մասնավոր դպրոցներից մեկի բնական գիտությունների ուսուցչի հետ, գրում է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ Ջեֆ Բեզոսի նախկին կինն ավելի քան 1.7 միլիարդ դոլար էր նվիրաբերել բարեգործության նպատակով: Նվիրատվությունների մասին նա գրել էր իր բլոգում, որտեղ հայտարարել էր նաեւ ազգանունը փոխելու մասին:
Forbes-ի տվյալներով` ռեկորդային թանկ ամուսնալուծության արդյունքում նա 2019 թվականին ստացել էր Amazon-ում Բեզոսի բաժնեմասի մեկ քառորդ մասը: Նրա կարողությունը 36 միլիարդ դոլար էր կազմել:





























