Պակիստանի բանակի ներկայացուցիչը հաղորդում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանը պաշտպանելու աշխատանքը շարունակվում է արագ տեմպերով՝ նկատի ունենալով հարեւանների հետ սահմանների անվտանգության ամրապնդումն ու ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն ապօրինի ներթափանցումը կանխարգելելու համար, հաղորդում է IRNA-ն:

Շաբաթ ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում գեներալ մայոր Բաբար Իֆթիխարը պատմել է տարածաշրջանում իրավիճակի, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման, Պակիստանի արեւմտյան սահմանին՝ Աֆղանստանի հետ սահմանին լարվածության եւ սահմանի երկայնքով ահաբեկչական տարրերի դեմ պայքարի մասին:

«Պակիստանն ուշադիր հետեւում է Աֆղանստանում իրադարձությունների զարգացմանը եւ երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը հարեւանների դեմ եւ միեւնույն ժամանակ ակնկալում է Աֆղանստանից նույն մոտեցումը»,-ընդգծել է նա:

Խոսելով հարեւանների հետ ընդհանուր պահպանվող սահմանին պակիստանյան անվտանգության եւ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին՝ պակիստանցի զինվորականը հավելել է. «Մենք օգտագործում ենք ժամանակակից անվտանգության համակարգեր սահմանի ամբողջ երկայնքով տեղաշարժի արդյունավետ վերահսկողության համար»:

«Մենք նաեւ արդիականացրել ենք Իրանի հետ սահմանների կառավարման համակարգը, եւ բացի այդ, արագացրել ենք աշխատանքները իրանա-պակիստանյան սահմանն ամրապնդելու շուրջ»,- հավելել է նա:

Պակիստանում անցած տարի նոյեմբերին կայացած 11-րդ պաշտոնական այցի ժամանակ Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը բավարարված է ընդհանուր սահմանների պաշտպանության գործում Պակիստանի եւ դրա բանակի գործողություններով: