Կիբերհանցագործության դեմ Եվրամիության եւ Եվրոպայի Խորհրդի համատեղ նախագծի շրջանակներում Թբիլիսիում մայիսի 13-ին տարածաշրջանային սեմինար է անցկացվելու:
Սեմինարին մասնակցելու են օտարերկրյա փորձագետներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Կայանալու է մտքերի փոխանակում կիբերհանցագործության եւ դրա դեմ պայքարի շուրջ: Սեմինարին մասնակցելու են Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ռումինիայի, Իսպանիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, նաեւ Ինտերպոլի ներկայացուցիչները: Սեմինարը կբացի Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պեր Էկլունդը:



























