Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ «Հարավային հոսք» գազատարի անցկացման մասին համաձայնագիր չի ստորագրվել, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Թերթի տվյալներով, Անկարայում ստորագրվելիք փաստաթղթերի շարքում ներառված է եղել Թուրքիայի տարածքով անցնող South Stream գազատարի մասին «ճանապարհային քարտեզը»։

East European Gas Analysis (ԱՄՆ) ղեկավար Միխայիլ Կորչեմկինը կարծում է, որ փաստաթուղթն Անկարայում չի ստորագրվել դրանում առկա, ռուսական կողմի առաջ քաշած՝ Թուրքիայի համար անընդունելի պայմանների պատճառով։ Ավելի վաղ հայտնվում էր, որ գազատարի հարցը պետք է դառնար Անկարայի բանակցությունների հիմնական առարկան։