ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար համատեղ օպերատիվ խմբեր են ստեղծվելու: Նման որոշում է կայացվել Ալմաթիում այսօր՝ մայիսի 28-ին կայացած ԱՊՀ անդամ երկրների հարկային հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ նիստին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Լատվիայի, Էստոնիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Նիստը, որ նախագահել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Եվգենի Շկոլովը, քննարկվել են կոռուպցիայի, ծայրահեղականության ֆինանսավորման, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման դեմ պայքարելու եւ ստվերային տնտեսության դերի նվազեցմանը վերաբերող հարցեր: