Պաշտոնական Երեւանի հայտարարությունները գնալով ավելի կոշտ են դառնում, ինչը հարիր չէ հայ-թուրքական գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը։

Նրա խոսքով, կտրուկ հայտարարությունները չեն օգնի ոչ Հայաստանին, ոչ հայ-թուրքական գործընթացին։ «Մենք խոսում ենք խաղաղության լեզվով։ Ագրեսիվ հայտարարությունները չեն համապատասխանում այն մթնոլորտին, որի ստեղծման համար մենք ջանքեր ենք ներդնում։ Մենք հայ-թուրքական գործընթացի դիմաց ԼՂՀ ազատելու պահանջ չենք ներկայացրել»,- հայտարարել է Օզուգերգինը։