Համաշխարհային տնտեսական ֆորումի The Global Enabling Trade Report զեկույցի համաձայն ՝ The Enabling Trade Index 2010 ինդեքսում Հայաստանը 125 երկրների շարքում զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը: Վրաստանը՝ 37-րդն է, Ադրբեջանը՝ 77-րդը, Ռուսաստանը՝ 114-րդը, Ուկրաինան՝ 81-րդը։
Արդեն ավանդույթ է դարձել, որ այդ վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը, որին հաջորդում են Հոնգ Կոնգը, Շվեդիան, Շվեյցարիան եւ Նոր Զելանդիան։ ԱՄՆ-ը 19-րդ տեղում է, Չինաստանը՝ 42-րդ, իսկ Թուրքիան՝ 62-րդ։
Նշենք, որ վարկանիշի հիմքում ընկած են 4 չափորոշիչներ՝ «շուկայի հասանելիությունը», «վարչարարության մակարդակը սահմանին», «բիզնես միջավայրը» և «տրանսպորտահեռահաղորդակցային ենթակառուցվածքը»: Այս արդյունքներն արտացոլում են տնտեսական ճգնաժամի պայմաններում հովանավորչության վտանգին դիմագրավելու եւ առեւտուրը խթանելու երկրների կարողությունը:


























