«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Արգենտինա չեղյալ է հայտարարվել, քանի որ Արգենտինայի մայրաքաղաքի այգիներից մեկում Աթաթուրքի արձանի տեղադրման թույլտվությունը Բուենոս Այրեսի իշխանությունների կողմից հետ է կանչվել»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Թուրքիայի կառավարությունը գտնում է, որ հուշարձանի բացումը չեղյալ է հայտարարվել «Թուրքիային թշնամի հայկական ուժերի» ճնշումների արդյունքում։
Նշենք, որ 1998 թվականի ապրիլի 22-ին Արգենտինայի Սենատը որոշում է ընդունել, որով դատապարտում է բոլոր տեսակի ցեղասպանությունները։ Որոշման հիմքում ընկած են հայկական, հրեական, քրդական, պաղեստինյան, գնչուական եւ աֆրիկական մի շարք ժողովուրդների ցեղասպանությունների օրինակները։

























