Հայտնի դերասան եւ ռեժիսոր Դենիս Հոպերը վախճանվել է Վենիս քաղաքի սեփական տանը։ Մահվան պատճառը շագանակագեղձի քաղցկեղի սրացումն է եղել, որով նա տառապում էր վերջին ժամանակներս։
Դենիս Հոպերը ծնվել է 1936 թվականին Կանզաս նահանգում։ 18 տարեկանում նա եկել է Հոլիվուդ, որտեղ շուտով սկսել է կինոդերասանի կարիերան։ Ամենահայտնի ֆիլմերը, որոնցում նա նկարահանվել է, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ապոկալիպսիսն այսօր» (1979), Դեվիդ Լինչի «Կապույտ թավիշ» (1986), «Արագություն» (1994) եւ «Ջրային աշխարհ» (1995) կինոնկարներն են եղել։ Իր դերասանական ծառայությունների համար Հոպերն արժանացել է «Ոսկե գլոբուս» եւ «Օսկար» մրցանակների։



























