Քուրդ զինյալները հուլիս ամսին սպանել են 57 թուրք զինվորական եւ 2 ոստիկան: Այս մասին տեղեկացնում է քրդական Firat  գործակալությունը` վկայակոչելով PKK-ի տարածած հայտարարությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ PKK-ն մեկ ամսվա ընթացքում տվել է 7 զոհ` ներկայացնելով նրանց անուն ազգանունները:  “Թող լավ իմանան, որ քրդերին հաշվի չառնող, նրանց ինքնությունը ժխտող եւ հետադիմական ու հարձակողական գիտակցության դեմ պարտիզանական ուժերը լուռ չեն մնալու: 

Հուլիս ամսվա ընթացքում թուրքական բանակը 38 գործողություն է իրականացրել քուրդ զինյալների դեմ, տեղի է ունեցել 15 ռազմական բախում:  Սպանվել է 57 թուրք զինվորական եւ 2 ոստիկան: PKK-ն կորցրել է 7 զինյալ”,-նշվում է հայտարարության մեջ: