Երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի ողջ սպեկտրը, նաեւ Սիրիայում ստեղծված իրավիճակն են քննարկել օգոստոսի 7-ի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Քլինթոնը հավանություն է տվել Դավութօղլուի պատրաստակամությանը` առաջիկայում այցելել Դամասկոս եւ Սիրիայի ղեկավարությանն անհանգստություն հայտնել այդ արաբական երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:

Քլինթոնը հայտնել է Օբամայի վարչակազմի դիրքորոշումը, որ Սիրիան պետք է անհապաղ զորանոցներ քաշի իր զինված ուժերը եւ ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին: Նա նաեւ խնդրել է Դամասկոսին հասցնել ԱՄՆ դիրքորոշումը, նաեւ հաստատել է ամերիկյան կողմի աջակցությունը Սիրիայում ժողովրդավարության հաստատմանը: