Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչի շրջանում երեխաների միջեւ վեճը վերաճել է 2 բարեկամ ընտանիքների միջեւ ճակատամարտի։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  2 ընտանիքների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը շարունակվել է հրազենների օգտագործումով, որի հետեւանքով սպանվել է 5, վիրավորվել՝ 7 մարդ։

Ոստիկանությանը մի կերպ է հաջողվել դադարեցնել արյունահեղությունը։