«Բաքուն եւ Երեւանը շատ խնդիրներ ունեն, բայց կգա ես վստահ եմ, որ ժամանակը, երբ Կովկասը միասնական կլինի»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` Անակլիայում գտնվող  հայրենասիրական ճամբարում,  բելառուսցի, լեհ, հայ եւ ադրբեջանցի դեռահասների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է IPN-ն:

Նրա խոսքով, Կովկասում կան բոլոր ռեսուրսները, «ուժեղ, միասնական» լինելու համար, «իհարկե, հաշվի առնելով սահմանները, ավանդույթները եւ անկրկնելիությունը»:

«Կովկասյան ժողովուրդները խնդիրները կլուծեն ճիշտ այնպես, ինչպես հիմա Եվրամիության, Բենիլյուքսի, Սկանդինավյան երկրները»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Բելառուսի ժողովրդին Սհակաշվիլին անվանել է «սուբերեվրոպական»: «Դա ամենատաղանդավոր, սուպերեվրոպական ժողովուրդ է, որի տեղը եվրոպական էլիտայում է»,- նշել է Սահակաշվիլին: