Իտալիայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների այսօր նախատեսված բանակցությունների հիմնական թեման լինելու է «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին «Հարավային հոսք» խողովակաշարի շինարարության հետ կապված խնդիրները իրենց թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու են հեռախոսով:

Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նշել էր, որ իր երկրի կառավարությունը արդեն իսկ համապատասխան որոշում է կայացրել, որը թույլ կտա ռուսական «Գազպրոմ» ընկերության մասնագետներին երկրաբանական աշխատանքներ իրականացնել Սեւ ծովի թուրքական հատվածում: