Թուրքիայի քաղաքացին Թբիլիսիի կենտրոնում օգոստոսի 10-ին ընկել է Քուռ գետը:
Միջադեպի ականատեսները տեսել են անկման պահը: Նրանց խոսքով, նա օգնություն է խնդրել: Դեպքի վայր են հրավիրել փրկարարների: «Ցավոք, գետի հոսքը շատ արագ է, բայց որոնումները կշարունակվեն այնքան, քանի դեռ նրան չեն գտել: Դեպքի վայրում աշխատում են այլ ծառայություններ եւս»,- լրագրողներին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թէեմուր Գիորգաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:




























