Անգլիայի արեւմտյան Ուեստ Մեդլենդս կոմսությունում գտնվող Սոլիհալ լճի սառույցի տակ մի քանի երեխա է ընկել, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

Հաղորդագրությունում նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ երեկոյան։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ ջրում կարող էր հայտնվել մինչեւ վեց երեխա, փրկված երեխաներից չորսը գտնվում են ծայրահեղ վիճակում։

«Երբ դեպքի վայր ժամանեցին հրշեջները, մեզ ասացին, որ մինչեւ վեց մարդ ջրի մեջ է։ Հետեւաբար, չորս երեխայի փրկելուց հետո մենք շարունակեցինք որոնողափրկարարական գործողությունը՝ պարզելու, արդյոք ջրի մեջ դեռ մարդիկ կան», - ասել է Ուեսթ Միդլենդսի ոստիկանության տեսուչ Ռիչարդ Հարիսը:

Սակայն, ըստ նրա, մնացած երեխաներին փրկելու հնարավորությունները շատ փոքր են՝ հաշվի առնելով ցածր ջերմաստիճանը, երեխաների տարիքը եւ օրվա ժամը, երբ տեղի է ունեցել դեպքը։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ երեխաները սառույցի տակ են ընկել խաղալու ժամանակ։