Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի ընկերուհին եղել է Հռոմում բնակիչների հանդիպման ժամանակ հրաձգության հետեւանքով սպանվածներից մեկը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Նիկոլետան իմ ընկերուհին էր, սխալ է այսպես մահանալը։ Նիկոլետտան հոգատար մայր էր, անկեղծ ու պարկեշտ ընկերուհի, միաժամանակ ուժեղ եւ փխրուն կին»,- գրել է Մելոնին։ Վարչապետը պատմել է, որ մահացածը ուներ ամուսին եւ 10-ամյա որդի։ Նա նաեւ հույս է հայտնել, որ արդարադատությունը հնարավորինս շուտ կկատարվի։

Միեւնույն ժամանակ The Guardian-ը պարզաբանում է, որ ոստիկանությունը չի մեկնաբանել  հրաձգության դրդապատճառները եւ Մելոնիի խոսքում որեւէ ակնարկ չկար, որ այն քաղաքական է եղել։

Հրաձգությունը Հռոմում տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին, որի հետեւանքով  չորս մարդ է մահացել։