Եվրամիության կենսաթոշակային հիմնադրամները միլիարդավոր եվրոներ կկորցնեն շրջակա միջավայրն աղտոտող ոլորտներում ներդրումների համար, եթե չձեռնարկվեն կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացման միջոցառումներ, ցույց է տվել ԵՄ-ի իր տեսակի մեջ առաջին սթրես-թեստը:

Ապահովագրության եւ մասնագիտական կենսաթոշակների եվրոպական վարչությունը (EIOPA) հայտարարել է, որ ստուգումն ընդգրկել է 187 կենսաթոշակային հիմնադրամների՝ ԵՄ անդամ 18 երկրներից՝ ավելի քան 1,98 տրլն եվրո ակտիվներով, կամ սահմանված վճարումների ու մուծումների սխեմաներում 65 տոկոս ակտիվներով:

Ֆոնդերը ստուգվել են ածխածնի չեզոքության հանկարծակի անկանոն անցման նկատմամբ կայունության համար՝ քաղաքականության ուշացած գործողությունների հետեւանքով, ինչը հանգեցնում է ածխածնի գների կտրուկ աճի:

Արդյունքները ցույց են տվել, որ կենսաթոշակային սխեմաները «էապես ենթարկված են» անցումային ռիսկերի, ասվում է EIOPA-ի հայտարարության մեջ:

Ակտիվների առումով սթրեսային սցենարն առաջացրել է զգալի ընդհանուր անկում՝ 12,9 տոկոսով, ինչը համապատասխանում է ակտիվների գնահատումից մոտ 255 մլրդ եվրոյի կորստին՝ հիմնականում բաժնետոմսերում եւ պարտատոմսերում ներդրումների պատճառով, ասվում է EIOPA-ի հաղորդագրության մեջ:

«Եթե նայենք ինչպես ակտիվներին, այնպես էլ պասիվներին՝ ֆինանսավորման գործակիցների վրա ազդեցությունը կառավարելի է թվում, ինչն ինքնին հուսադրող է»,- ասել է EIOPA-ի նախագահ Պետրա Հիլկեման: «Սակայն ակտիվների մասով մեծ կորուստները հստակորեն ցույց են տալիս ոլորտի խոցելիությունը կլիմայական ռիսկերի նկատմամբ, հատկապես ածխածնային ինտենսիվ արդյունաբերության մեջ ներդրումների հետ կապված»:

Կենսաթոշակային սխեմաների միայն 14 տոկոսն է ասել, որ իրենք արդեն օգտագործում են բնապահպանական սթրես-թեստեր սեփական ռիսկերի կառավարման համար: