Մայրցամաքային Չինաստանը դադարեցրել է որոշ ծովամթերքների, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների ու խմորեղենի ներմուծումը Թայվանից՝ թայվանցի արտահանողների կողմից մաքսային հայտարարագրերում իրենց արտադրանքի բաղադրիչները չբացահայտելու պատճառով, չորեքշաբթի հայտնել է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը:
Թայվանի Սննդամթերքների եւ դեղամիջոցների վերահսկողության վարչությունը հայտնել է, թե կղզու պաշտոնյաները անցյալ շաբաթ հայտնաբերել են, որ Չինաստանը դադարեցրել է կաղամարների, խաղաղօվկիանոսյան սայրայի, հրուշակեղենի, թայվանական գարեջրի, Kinmen Kaoliang լիկյորի եւ տարբեր ոչ ալկոհոլային խմիչքների ներմուծումը Թայվանից:
Վարչությունը պարզաբանել է, որ Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը ներմուծման գրանցման երկու ձեւ ունի՝ մեկը ինքնուրույն գրանցման, մյուսը «առաջարկվող» գրանցման համար: Ինքնուրույն գրանցման համար օգտագործվում է ստանդարտ ձեւը, իսկ«առաջարկվող» գրանցման ենթակա ապրանքները բաժանվում են 18 կատեգորիաների, որոնցից յուրաքանչյուրը գրանցման իր ձեւն ունի:




























