Ոսկու արժեքը հինգշաբթի առավոտյան իջնում է՝ մնալով մեկ տրոյական ունցիան 1 820 դոլարի մակարդակում, վկայում են աճուրդների տվյալները։ Ներդրողները գնահատում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հերթական նիստի արդյունքները։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 16,95 դոլարով կամ 0,93 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 801,75 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը էժանացել է 3,17 տոկոսով՝ մեկ ունցիան 23,372 դոլար։




























