Կոսովոյի ազատագրական բանակի նախկին հրամանատար Սալեհ Մուստաֆան 26 տարվա ազատազրկման է դատապարտվել բանտարկյալներին խոշտանգելու եւ սպանելու համար, հաղորդում է AP-ը։

Հրամանատար Սալեհ Մուստաֆան դատապարտվել է 26 տարվա ազատազրկման՝ 1999 թվականի ապրիլին Կոսովոյում գտնվող բազայում կատարված հանցագործությունների համար: Նա արդարացվել է բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեկ մեղադրանքով։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։