Բրյուսելում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են բարձր գներից պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել եւ բարձրացնել աշխատավարձերը՝ անզուսպ ինֆլյացիային հակազդելու համար, հաղորդում է AP-ը։
Երեք արհմիությունների կողմից աջակցվող բողոքի ակցիայի պատճառով տուժել են հանրային ծառայություններն ամբողջ Բելգիայում, հատկապես երկաթուղային համակարգերն ու մետրոն մայրաքաղաքում եւ նրա շրջակայքում, ինչպես նաեւ Բրյուսելի միջազգային օդանավակայանը:
Արհմիություններն աշխատավարձերի բարձրացում, էներգակիրների գների սառեցում եւ կապիտալի հարկման բարձրացում են պահանջում։
«Մենք կանգ չենք առնի, քանի դեռ աշխատողները չեն ստացել այն, ինչին արժանի են»,-ասվում է արհմիությունների հայտարարության մեջ:
Նշվում է, որ բողոքի ակցիաներին մասնակցում է ավելի քան 16 000 մարդ։




























