Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ուրբաթ ընդունել է Հանրապետության վարչապետ Էդուարդ Հեգերի կառավարության հրաժարականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը եւ հանձնարարել նրան շարունակել պարտականությունների կատարումը մինչեւ նախարարների նոր կաբինետի նշանակումը»,-գործակալությունը մեջբերել է պետության ղեկավարի վարչակազմի պաշտոնյայի խոսքը։