Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Եգիպտոսին 3 մլրդ դոլարի չափով ֆինանսական աջակցության նոր փաթեթն ուղղված է միջնաժամկետ հեռանկարում պետական պարտքը համախառն ներքին արդյունքի 80 տոկոսից պակաս նվազեցնելուն, հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի կառավարության զեկույցը:
Հիմնադրամը Եգիպտոսի կառավարությունից չի պահանջել կրճատել սուբսիդիաների ծախսերը, ասվում է զեկույցում։ Միաժամանակ նշվում է, որ նոր ծրագիրն ուղղված է քաղաքացիների սոցիալական պաշտպանության ցանցի ամրապնդմանը։
ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հավանություն է տվել Եգիպտոսին 3 միլիարդ դոլարի չափով ֆինանսական աջակցության 46-ամսյա փաթեթին՝ նշելով, որ այն կդառնա շուրջ 14 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման կատալիզատոր:





























