Իսրայելը արտաքսել է ֆրանս-պաղեստինցի իրավապաշտպան Սալահ Համուրիին՝ մեղադրելով նրան Իսրայելի պետության անվտանգությունը խախտելու հարցում, ասվում է Իսրայելի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
Համուրիին ուղեկցել են օդանավակայան կիրակի վաղ առավոտյան, որտեղ նա ինքնաթիռ է նստել դեպի Ֆրանսիա: Համուրիի ընկերությունը հայտարարեց, որ նա դատարան դիմելու ճանապարհ չունի:
37-ամյա Համուրին Երուսաղեմի բնակիչ է՝ առանց Իսրայելի քաղաքացիության։ Դեկտեմբերի 1-ին նրան զրկել են կացության կարգավիճակից՝ մեղադրելով Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատին մաս կազմելու համար, որը Իսրայելը եւ նրա արեւմտյան դաշնակիցները համարում են որպես ահաբեկչական խմբավորում:
«Իր կյանքի ընթացքում նա կազմակերպել, ոգեշնչել եւ ծրագրել է ահաբեկչական գործողություններ՝ իր եւ կազմակերպության անունից՝ Իսրայելի քաղաքացիների եւ հայտնի իսրայելցիների դեմ», - ասվում է Իսրայելի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Համուրիի ընկերության հայտարարությունը արտաքսումը որակել է որպես «ռազմական հանցագործություն» եւ ասել, որ դա միջազգային իրավունքի խախտում է:
Համուրիի նկատմամբ Իսրայելը վերջին անգամ վարչական կալանք էր նշանակել մարտի 7-ին՝ առանց մեղադրանքի, մինչեւ դեկտեմբերի 1-ը, երբ չեղարկվել է նրա բնակության թույլտվությունը եւ հայտարարվել նրա արտաքսման վերաբերյալ որոշման մասին:
Նա նախկինում կալանավորվել էր Իսրայելի կողմից 2005-ից 2011 թվականներին՝ մեղադրվելով ծայրահեղ ուղղափառ «Շաս» կուսակցության հիմնադիր ռաբբի Օվադիա Յոսեֆի դեմ մահափորձ իրականացնելու համար, սակայն իրավապաշտպանը միշտ պնդել է, որ անմեղ է:
Համուրին ազատ է արձակվել 2011 թվականի դեկտեմբերին՝ որպես պաղեստինցի գերիների փոխանակման ծրագրի մի մաս. նրան փոխանակել են իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի հետ, որն ազատ է արձակվել 2011 թվականի հոկտեմբերին՝ Գազայի հատվածում հինգ տարի գերությունից հետո, գրում է Reuters-ը։





























