Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը չինարեն ուղերձ է հրապարակել Telegram-ի իր ալիքում, որում նշել է, որ պատերազմների, ռազմական հեղաշրջումների եւ ներխուժումների պատճառով, որոնք վերջին հարյուր տարվա ընթացքում ամբողջ աշխարհում կազմակերպվել են Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի կողմից, «միլիոնավոր խաղաղ բնակիչների զոհվելու» պատճառ են դարձել, հայտնում է MK-ն։
Ըստ Կադիրովի, այժմ ավելի սարսափելի սպառնալիք է գալիս Արեւմուտքից՝ «որը նպատակ ունի ոչնչացնել բոլոր ազգերի ժողովուրդների կողմից մշակված բոլոր բարոյական արժեքները»։
«Նրանք ցանկանում են մեզ վերածել կենդանիների, որոնք հեշտ է մանիպուլացնել»,- կարծում է Չեչնիայի ղեկավարը։
Այդ կապակցությամբ Կադիրովը կոչ է արել «ողջ իսլամական աշխարհին եւ բոլոր ողջախոհ մարդկանց միավորվել ընդհանուր թշնամու դեմ»։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն սպառնում է ողջ աշխարհի գոյությանը, սակայն Ռուսաստանը «մարտահրավեր է նետում այդ չարիքին»։




























