Պղնձի գինը երկուշաբթի առավոտյան բարձրացել է, վկայում են աճուրդների տվյալները։ Համաշխարհային արժույթների հանդեպ դոլարի փոխարժեքի նվազումը նպաստում է արդյունաբերական մետաղի պահանջարկին։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,38 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,7 845 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հինգշաբթի օրվա աճուրդների տվյալներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,33 տոկոսով՝ 8 266,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,38 տոկոսով՝ 2 375 դոլար, ցինկինը՝ 4,49 տոկոսով՝ 3 018 դոլար։





























