ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փելոնն իր գործընկերների հետ համատեղ նամակով դիմել է նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Այս մասին կոնգրեսականը հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Գործընկերներիս հետ միասին նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ վտանգելով հազարավոր մարդկանց», - գրել է Փելոնը: