Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիմար եւ անհիմն է անվանել հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իբր գնում է Մինսկ, որպեսզի ստիպի Բելառուսին մասնակցել Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությանը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն հրապարակումներին, որոնցում նշվում է բանակցությունների պատճառների այս վարկածի մասին, Պեսկովը պատասխանել է. «Որպես բացարձակ հիմար մտավարժանքների, անհիմն մտավարժանքների»։

Երկուշաբթի Պուտինը կմեկնի Մինսկ, որտեղ տեղի կունենան ռուս-բելառուսական բանակցություններ։