Գազի մեծածախ գները սահմանափակելու Եվրամիության փորձերը «քաղաքական պատրանք» են, որը գործնականում չի աշխատի։ Այս մասին հայտարարել է Zukunft Gas գազային լոբբիի տնօրեն Թիմ Կելերը, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով, ավելի խելամիտ կլինի գազի ծավալների բաշխման համաեվրոպական մեխանիզմի միջոցով զսպել պահանջարկը։ «Սակայն դա Բրյուսելում չի քննարկվում»,- հավելել է նա։
ԵՄ էներգետիկայի նախարարները քննարկում են Չեխիայի կողմից առաջարկված փոխզիջումը այն բանից հետո, երբ մի քանի ամիս չեն կարողացել համաձայնեցնել գների սահմանափակման մեթոդը:
Գերմանիան՝ ԵՄ ամենամեծ անդամ երկիրը եւ մայրցամաքային Եվրոպայի խոշորագույն գազային շուկան, քննադատել է առաջարկվող սահմանափակումները՝ վախենալով, որ դրանք կնպաստեն համաշխարհային շուկայում գազի հասանելիության արգելափակմանը:





























