Գազի գների վերին շեմ սահմանելու փորձերն անընդունելի են, կլինի համապատասխան որոշում, ինչպես նավթի մասին հրամանագիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այստեղ սկզբունքները նույնն են։ Սա գնագոյացման շուկայական գործընթացի խախտում է, ոտնձգություն դրա նկատմամբ։ Վերին շեմին ցանկացած հղում անընդունելի է։ Ժամանակ կպահանջվի՝ կողմ ու դեմ կողմերը ուշադիր կշռելու համար: Նավթի հետ կապված գործընթացը մի փոքր ձգձգվեց»,- լրագրողներին ասել է նա։ Բայց, նրա խոսքով, արձագանք կլինի գազի դեպքում, ինչպես եղավ նավթի դեպքում։