Քննարկվում է 2023 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Նագասակի քաղաք, որը 1945 թվականին ենթարկվել է ամերիկյան ատոմային ռմբակոծության: Այս մասին հայտնում է Yomiuri պարբերականը ՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարական աղբյուրները։
Հրապարակման մեջ նշվում է, որ եթե նման բան տեղի ունենա, ապա Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին գործող նախագահը, որն այցելել է Նագասակի։
Պարբերականն ընդգծում է, որ այս պահին Վաշինգտոնն ու Տոկիոն բանակցություններ են վարում այդ այցի շուրջ։
Եթե այցը համաձայնեցվի, ապա Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Բայդենին կուղեկցի Նագասակի, ասվում է հրապարակման մեջ։
Այցը կարող է տեղի ունենալ G7-ի գագաթաժողովից հետո, որը տեղի կունենա Հիրոսիմայում 2023 թվականի մայիսի 19-21-ը:





























