ԱՄՆ-ի 2023 թվականի բյուջեի նախագծում պետական կառույցներում Tik Tok-ի օգտագործման արգելք է ներդրվել, հաղորդում է Reuters-ը։
Համապատասխան օրինագիծը, որը Սենատ է ներկայացրել հանրապետական Ջոշ Հոուլին, դաշնային գերատեսչությունների աշխատակիցներին կարգելի օգտվել սոցիալական ցանցից։ Ընդ որում, 60 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահի վարչակազմում վարչաբյուջետային վարչությունը պարտավորվում է «հավելվածը հեռացնելու հարցով մշակել չափորոշիչներ եւ հրահանգներ գործադիր մարմինների համար»։
Ավելի վաղ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը չինական TikTok հավելվածն իրական սպառնալիք է անվանել ԱՄՆ ազգային անվտանգության համար։





























