Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ըստ ամենայնի, չի հաջողվել համոզել Բելառուսի նախագահ  Ալեքսանդր Լուկաշենկոյին պատերազմ սկսել Ուկրաինայի հետ, գրում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW):

Այն փաստը, որ Պուտինը Մինսկում կայացած հանդիպման ժամանակ, կարծես, ընդունել Է Լուկաշենկոյի թեզերը՝ չհամոզելով Բելառուսի նախագահին դրանք շտկել, անուղղակիորեն հաստատում է այս գնահատականը, նշում են վերլուծաբանները: ISW-ի փորձագետները նախկինի պես կարծում են, որ Բելառուսի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին քիչ հավանական է։ 

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հերքել է, որ Պուտինը մտադիր է Լուկաշենկոյի հետ քննարկել Բելառուսի մասնակցությունը պատերազմին: Կրեմլում նման պնդումները համարել են անհիմն։ Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ Պեսկովը հերքել է  Ուկրաինա ներխուժելու Պուտինի մտադրությունը, սակայն Պեսկովի այդ խոսքերը փորձ են՝ քողարկելու Լուկաշենկոյին պատերազմի մեջ ներքաշելու Պուտինի հուսահատ ցանկությունը եւ դրանում ակնհայտ  ձախողումը, նշում են վերլուծաբանները: