Շվեդիայի Գերագույն դատարանն արգելել է Թուրքիայի քաղաքացի Բյուլենթ Քենեսի արտահանձնումը։ Դա «շատ բացասական» իրադարձություն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
Նա եւս մեկ անգամ կոչ է արել Շվեդիային եւ Ֆինլանդիային կոնկրետ քայլեր ձեռնարկել Թուրքիայի պայմանները կատարելու համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անցյալ ամիս հայտարարել է, որ Շվեդիան պետք է արտահանձնի Քենեսին՝ որպես Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությանը հավանություն տալու պայման։ Քենեսը լրագրող է։ Անկարայի պնդմամբ՝ նա իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ է, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016-ին պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Շվեդիայի Գերագույն դատարանը մերժել է արտահանձնման հայցը՝ ասելով, որ հանցագործությունը, որը ենթադրվում է, որ կատարել է այդ անձը, «քրեականացված չէ» սկանդինավյան երկրում:
Գերագույն դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ «կան խոչընդոտներ արտահանձնման համար, քանի որ խոսքը վերաբերում է այսպես կոչված քաղաքական հանցագործություններին, այսինքն՝ պետության դեմ ուղղված եւ քաղաքական բնույթ կրող հանցագործություններին»։





























