Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բախմուտ, հաղորդում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը: Բախմուտում Զելենսկին հանդիպել եւ շփվել է զինվորականների հետ։ Նա նաեւ պարգեւներ է հանձնել զինծառայողներին։

Զինվորականների հետ հանդիպման ընթացքում նախագահին հանձնել են ուկրաինական դրոշը, որը խնդրել են հանձնել ԱՄՆ Կոնգրեսին՝ ի նշան երախտագիտության զենքի մատակարարման համար։ Զելենսկին ասել է, որ եկել է Բախմուտ, քանի որ «ուկրաինացի պաշտպանները վտանգում են իրենց կյանքը հանուն մարդկանց, ուստի նրանց աջակցելու համար նույնպես պետք է ինչ-որ բան վտանգել»։