Թունիսի ոստիկանությունը ձերբակալել է նախկին վարչապետ Ալի Լարայեդին, հայտարարել է նրա Ennahdha կուսակցությունը՝ իշխանություններին մեղադրելով նախագահ Կայս Սաիդի հրաժարականի կոչերից ուշադրությունը շեղելու փորձի մեջ, հաղորդում է AFP-ն։

Ձերբակալությունը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ ընտրողների գրեթե 90 տոկոսը բոյկոտել է անատամ նոր խորհրդարանի ընտրությունները, որը ստեղծվել է Սաիդի կողմից 2021 թվականին լայն լիազորությունները զավթելուց հետո:

Լարայեդը, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2013-2014 թվականներին, կալանավորվել է հետաքննության շրջանակներում՝ ջիհադիստական խմբավորումների դեմ պայքարելու համար արտերկիր հազարավոր երիտասարդ թունիսցիների հեռանալնու ենթադրյալ թողտվության համար: