Ամերիկացի միլիարդատեր Dallas Mavericks-ի սեփականատեր Մարկ Կյուբանը պաշտպանել է բիթքոյնը՝ կասկածի տակ դնելով ոսկու մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունը։
Club Random փոդքաստի մի դրվագում հաղորդավար Բիլ Մահերն ասել է, որ ինքը «շատ դեմ է բիթկոյնին» եւ հավատում է ոսկու արժեքին:
«Ես ուզում եմ, որ բիթքոյնը ավելի ընկնի, որպեսզի կարողանամ ավելի շատ գնել»,- ասել է Կյուբանը: Նա հավելել է. «Եթե դուք ունեք ոսկի, դուք ահավոր հիմար եք»:
Նրա խոսքով՝ ոսկու մեջ ներդրումները սովորաբար չի նշանակում, որ դու իսկական ոսկի ունես։ «Դուք ոսկու ձուլակտոր չունեք, եւ եթե ամեն ինչ ի չիք դառնար, եւ դուք ունենայիք ոսկու ձուլակտոր, գիտե՞ք ինչ կլիներ: Ինչ-որ մեկը կսպանի ձեզ եւ կվերցնի ոսկու ձուլակտորը»:
Կյուբանն արդեն քննադատել է ոսկու մեջ ներդրումները: Օրինակ, 2019-ին նա Kitco News-ին տված հարցազրույցում ասել է. «Ես ատում եմ ոսկին: Ոսկին կրոն է»:
Mobius Capital Partners-ի հիմնադիր, միլիարդատեր Մարկ Մոբիուսը վերջերս կանխատեսել էր, որ հաջորդ տարի բիթքոյնը կնվազի մինչեւ 10 000 դոլար՝ այսօրվա 16 800 դոլարից: Նա ճիշտ էր այս տարի մինչեւ 20 000 դոլարի անկման հարցում:





























