Թուրքիան 2023 թվականին անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ Սիրիայի հետ սահմանին 30 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք նոր քայլեր կձեռնարկենք, որպեսզի վերացնենք 30 կիլոմետրանոց մեր անվտանգության գծի թերությունները՝ Սիրիայում մեր երկրին սպառնացող վտանգներն ամբողջությամբ վերացնելու համար»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։