Հարավկորեացի զինվորականները խնդրում են հատկացնել 441 մլն դոլար՝ մինչեւ 2027թ. անօդաչուների դեմ պայքարի նախագծերի համար։ Այս մասին տեղեկացրել է  KBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով 2023-2027թթ. ռազմական բյուջեի ավելացման նախագծին։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ընդհանուր բյուջեն հինգ տարվա համար կարող է կազմել 261 մլրդ դոլար (331,4 տրլն վոն)։ Դրանում պաշտպանունակության բարձրացման ծախսերը կազմում են 84 մլրդ դոլար (107,4 տրլն վոն)։

Մասնավորապես, հարավկորեացի զինվորականներն առաջարկում են անօդաչուների դեմ պայքարել հայտնաբերման ռադիոլոկացիոն համակարգերի եւ լազերային սպառազինության բարելավման օգնությամբ։

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հրամայել էր Հյուսիսային Կորեա ուղարկել երկու-երեք անօդաչու՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայից ուղարկված յուրաքանչյուր անօդաչուի։

Նախօրեին հյուսիսկորեական դրոնները ներխուժել էին Հարավային Կորեայի օդային տարածք։ Զինվորականները չեն կարողացել խփել դրանք, քանի որ անօդաչուները թռչում էին շատ ցածր։ Երկրի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ ներողություն է խնդրել ՀՕՊ անհաջող աշխատանքի համար։