ԱՄՆ ավելի քան 300 ռաբբիներ իրենց նամակում նախազգուշացրել են, որ Իսրայելի նոր կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, կարող է «անշրջելի վնաս» հասցնել իր ծայրահեղական քաղաքականությամբ, գրել է The Hill-ը։

Նամակում նրանք ծայրահեղական հրեական նացիոնալիստների (որոնք պատրաստվում են միանալ Նեթանյահուի կառավարությանը, որը նրանք անվանում են բանադրանք դեմոկրատիայի հանդեպ) քաղաքական առաջարկություններից զգույշ մնալու կոչ են անում։

Եթե այս քաղաքականությունն իրականանա, «անշրջելի վնաս կհասցնի Իսրայելի եւ հրեական սփյուռքի հարաբերություններին, քանի որ դա վիրավորանք է ամերիկյան հրեաների մեծ մասին եւ մեր արժեքներին»,- նշվել է նամակում։

Ռաբբիները հավաստիացնում են, որ այդ քաղաքականությունը կարող է վնասել կանանց իրավունքներին, քշել իսրայելցի արաբներին եւ չեղարկել Իսրայելի գերագույն դատարանի որոշումները, որոնք, նրանց խոսքով, կարող են հակասել երկրի արժեքներին։

Նեթանյահուն վերադարձել է որպես Իսրայելի վարչապետ երրորդ անգամ՝ ուլտրաաջ կառավարող կոալիցիայի ստեղծումից հետո, որն անվանում են ամենաարմատական վարչակազմը երկրի պատմության մեջ։

Իրենց բաց նամակում ռաբբիները նաեւ խոստանում են բողոքել ուլտրաաջ վարչակազմի դեմ՝ արգելակելով Կրոնական սիոնիստական կուսակցության անդամների մասնակցությունը նրանց համայնքներին եւ կազմակերպություններին եւ կոչ են անում հոգեւորականության այլ ներկայացուցիչների անել նույնը։

«Երբ նրանք, ովքեր ռասիզմ եւ ֆանատիզմ են գովազդում, պնդում են, որ խոսում են Իսրայելի անունից, բայց ժխտում են մեր իրավունքները, մեր ժառանգությունը եւ մերոնցից ամենախոցելիների իրավունքները, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք։ Մենք պետք է արտահայտվենք»,- գրել են ռաբբիները։