Ուկրաինան Արեւմուտքում նոր հովանավոր ունի։ Դա պետություն չէ, ոչ էլ ռազմական կապալառու։ Դա BlackRock ֆինանսական ընկերությունն է, գրել է The American Conservative-ը։

«Ուկրաինան չորեքշաբթի հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակոնֆերանս է անցկացրել BlackRock-ի գլխավոր տնօրեն Լարի Ֆինկի հետ։ Նրանք, հավանաբար, ներդրումային ջանքերի կոորդինացման գործարք են կնքել երկրի վերականգնման վերաբերյալ։

Ուկրաինայի նախագահի հաղորդագրությունում BlackRock-ն անվանվում է   «առաջատար համաշխարհային ներդրումային մենեջերներից մեկը», եւ նշվում է, որ այն «կառավարում է  հաճախորդների մոտ 8 տրլն դոլարի ակտիվներ»։

«Զելենսկին եւ Ֆինկը պայմանավորվել են առաջիկայում համակարգել պոտենցիալ բոլոր ներդրողների ջանքերը երկրի վերականգնման համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է նաեւ, որ BlackRock-ի որոշ ղեկավարներ կայցելեն Ուկրաինա 2023թ.՝ խորհրդատվությունների համար։ BlackRock-ն արդեն մի քանի ամիս աշխատում է Ուկրաինայի կառավարությանը խորհրդատվություններ մատուցելու ուղղությամբ, նշվել է հաղորդագրությունում։

Նախնական համաձայնություններից մեկը վերաբերում է փոխըմբռնման հուշագրին, որը ստորագրել են Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը եւ BlackRock Financial Markets Advisory-ը Վաշինգտոնում 2022թ. նոյեմբերի 10-ին։ Հուշագրում ասվում է, որ BlackRock-ը խորհրդատվություններ կմատուցի Ուկրաինայի կառավարությանը, մասնավորապես էկոնոմիկայի նախարարությանը էկոնոմիկայի վերականգնման ներդրումային ճանապարհային քարտեզի մասին։

BlackRock-ի մամուլի հաղորդագրությունը նոյեմբերի 10-ի հուշագրի մասին լի է դատարկ կորպորատիվ խոսքով։ Դրա համաձայն՝ BlackRock-ն աշխատելու է Ուկրաինայի հետ «ներդրումային ճանապարհային քարտեզի ստեղծման ուղղությամբ, ներառյալ դիզայնի տարբերակները ենթադրյալ կառույցի, մանդատի եւ կառավարման համար»։

Նախորդ՝ սեպտեմբերյան հանդիպումը Զելենսկու եւ Ֆինկի միջեւ, որը հավանաբար կազմակերպել էր Էնդրյու Ֆորեսթը Fortescue Metals Group-ից, դրել էր BlackRock-ի հետ Ուկրաինայի կառավարության աճող համագործակցության հիմքը։ Տեղեկացվել է, որ Ուկրաինայի նախագահը եւ BlackRock-ի գլխավոր տնօրենը քննարկել են, թե ինչպես պետական եւ մասնավոր ներդրումներ ներգրավեն Ուկրաինա։

Նյու Յորքի ներդրումային ընկերությունը հայտնվել է թերթերի վերնագրերում։ Wall Street Journal-ի հոդվածում նշվել է, որ BlackRock-ը մի քանի խոշոր ներդրումային ընկերություններից մեկն է, որը խեղաթյուրումներ է առաջ բերում բնակարանային շուկայում։ Դրանում նշվել է, որ BlackRock-ը եւ նման ընկերություններն իրենց հսկայական կապիտալներն օգտագործում են տներ գնելու համար՝ գները բարձրացնելու նպատակով։

Գների այդ բարձրացումը երկու տնտեսական էֆեկտ ունի. նախ՝ բնակարանների ավելի բարձր գինը օգուտ է բերում արդեն BlackRock-ին պատկանող օբյեկտներին։ Երկրորդ՝ արհեստական բարձրացված գները դուրս են մղում աշխատուժը, ինչի հետեւանքով շուկայում մնում են միայն հարուստ կամ հսկայական կապիտալ ունեցող ներդրումային ընկերությունները։ Օրինակ, Հյուսթոնում միլիարդատեր Ֆինկին է պատկանում վերջերս գնված բնակարանների մեկ քառորդը։ Նա պարզապես գնում է ամբողջ թաղամասեր եւ դրանք տալիս վարձով։ BlackRock-ն օգնում է  ստեղծել մշտական վարձատուների դաս, չնայած վաղուց հասկանալի է, որ տների սեփականատեր լինելը հարստության ստեղծման կարեւոր տարրերից է։

Այս ամենը բավական զայրացնող է. կարելի է երաշխավորել, որ Ուկրաինայի կառավարությունը շռայլ վճարում է BlackRock-ին վերականգնողական ճանապարհային քարտեզի խորհրդատվությունների համար։  Եվ որտեղի՞ց է այժմ Ուկրաինայի կառավարությունն ստանում ֆինանսավորում՝ հաշվի առնելով այն, որ նրա տնտեսությունն անկման մեջ է, պատերազմը թանկ միջոցառում է։ Միացյալ նահանգների կառավարությունից, իհարկե։ Օրացուցային տարվա ավարտին ԱՄՆ-ը Ուկրաինայի կառավարությանը կտրամադրի ուղիղ բյուջետային աջակցություն 13 մլրդ դոլարի չափով, որպեսզի օգնի խուսափել դեֆիցիտից եւ լիակատար սնանկացումից, իսկ նախագահ Ջո Բայդենը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան պետք լինի»։

Այսպիսով, BlackRock-ը փող է ստանում ամերիկյան հարկատուներից ուկրաինական կառավարության միջոցով մի պլանի համար, որն ապահովում է նրանց ապագա ներդրումների հաջողությունն Ուկրաինայում, արված այն փողերի հաշվին, որոնք ստացվել են ի հաշիվ այն բանի, որ ամերիկյան բնակարանն անմատչելի է դարձել։ Այսպիսի գործարքի դեպքում խաղաղություն ցանկանալը նրանց ինչի՞ն է պետք»։