Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է VCZAP Castor զրահատեխնիկական մեքենայի նախատիպի որակավորման փորձարկումների ավարտի մասին, հայտնում է Shepherd-ը։

Հրատարակության տվյալներով, ի թիվս այլ բաների, փորձարկվել են մեքենայի՝ հեռակառավարվող զենքերից կրակելու ճշգրտությունը, բուլդոզերի շեղբ օգտագործելու, խրամատներ փորելու եւ դրանց միջով անցնելու ունակությունը։

Castor-ը մշակվել է General Dynamics-ի եվրոպական ստորաբաժանման կողմից՝ հիմնված ASCOD հետեւակի մարտական ​​մեքենայի վրա: 35 Castor հարթակների մատակարարումն իսպանացի զինվորականներին նախատեսվում է 2023 եւ 2024 թվականներին։