ԱՄՆ-ը 2022թ. կրճատել է Թայվանի նեղուցով ռազմածովային տարանցումը՝ այն հասցնելով ամենացածր մակարդակի չորս տարվա ընթացքում, անգամ չնայած այն բանին, որ Չինաստանը ուժեղացրել է կղզու դեմ ռազմական ճնշումը։
Տվյալների համաձայն, որոնք հավաքել է Bloomberg գործակալությունը, անցած տարի ԱՄՆ 7-րդ նավատորմը ինը ռազմանավ է ուղարկել Չինաստանն ու Թայվանը բաժանող նեղուցով։
ԱՄՆ ռազմածովային նավատորմը «նավագնացության ազատությունն ապահովող չորս գործողություն է իրականացրել» Հարավչինական ծովում, ինչը ամենափոքր երթն է վերջին վեց տարում, որը, նրա խոսքով, վկայում է «ազատ եւ բաց Հնդկա-Խախաղօվկիանոսյան տարածաշրջանին» նրա հավատարմության մասին։
ԱՄՆ ռազմածովային ակտիվության նվազումը հակադրվում է մոտ 1 700 մարտական ինքնաթիռներին, որոնք Չինաստանն ուղղել է Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտի, ինչը մոտ երկու անգամ ավելի է, քան 2021թ.։
ԱՄՆ այս քայլը կապված է նաեւ Չինաստանի հետ հարաբերությունների բարելավման հետ նոյեմբերին Սի Ծինփինի եւ Ջո Բայդենի հանդիպումից հետո Ինդոնեզիայում, «Մեծ քսանյակի» գագաթաժողովում։ Նեղուցով կամ Հարավչինական ծովով նավագնացության կրճատումը, որտեղ մի քանի երկրներ եւ Թայվանն ունեն տարածքային վեճեր Չինաստանի հետ, կարող էին օգնել ԱՄՆ-ին վերացնել որոշ անհամաձայնություններ։
Անցած ամիս Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը ԱՄՆ ռազմական ակտիվությունն իր ափերի մոտ անվանել էր «սադրիչ եւ վտանգավոր»։ Տեղեկացվել է, որ անցած տարի չինացի զինվորական պաշտոնյաները հայտարարել էին իրենց ամերիկացի գործընկերներին, որ Թայվանի նեղուցը միջազգային ջրեր չի հանդիսանում, իսկ ավելի ուշ Վանը հայտարարել էր, որ Չինաստանն ինքնիշխանություն ունի այդ շրջանների նկատմամբ։
ԱՄՆ-ը երկու հրթիռակիր նավ էր ուղարկել Թայվանի նեղուց անմիջապես այն բանից հետո, երբ Չինաստանն օգոստոսին խոշոր զորավարժություններ էր անցկացրել, որպեսզի արտահայտի իր դժգոհությունը Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցից։ ԱՄՆ գործողությունները, գուցե, Բայդենի վարչակազմի ազդանշանն էին, որպեսզի ցույց տան, որ լի են վճռականության՝ պահպանելու ռազմածովային ներկայությունը ջրային ճանապարհին՝ Չինաստանի կողմից լրացուցիչ արձագանք չառաջացնելով։



























