ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բախվել է այն բանին, որ վիճարկվում է 2024թ. նախագահ առաջադրվելու նրա իրավունքը։ Կոնգրեսի կոմիտեն, որը հետաքննում է Կապիտոլիումի դեմ գրոհը, առաջարկել է զրկել նրան երբեւէ նորից այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունքից, տեղեկացրել է Bloomberg-ը։
Հայցը ներկայացվել է ուրբաթ, Ֆլորիդայի դաշնային դատարան, Ջոն Էնթոնի Կաստրոյի կողմից, որը փաստաբան է Տեխասից։ Կաստրոն, ինչպես եւ նախկին նախագահը, փորձում է հասնել հանրապետականների կողմից 2024թ. նախագահի թեկնածու առաջադրվելուն եւ ընտրարշավը գրանցել է Դաշնային ընտրական հանձնաժողովում։ Նա դատավորին խնդրել է Թրամփին հայտարարել այդ պաշտոնն զբաղեցնելու սահմանադրական լիազորություն չունեցող եւ դադարեցնել ցանկացած քարոզչություն եւ միջոցների հավաքում։
Կաստրոյի գործը առաջին հավելյալ ջանքն է՝ ուղղված այն բանին, որ փորձ արվի խանգարել Թրամփին առաջադրվել՝ ԱՄՆ Սահմանադրության հոդված 3-ի 14-րդ փոփոխության համապատասխան, որն արգելում է որեւէ մեկին պետական պաշտոն զբաղեցնել, եթե նա մասնակցել է ապստամբության։





























