Spyder հակաօդային պաշտպանության համակարգն այժմ կարող է դիմակայել տակտիկական բալիստիկ հրթիռներին՝ շնորհիվ արդիականացման, տեղեկացրել է Defense News-ը։

Rafael Advanced Defense Systems-ի նոր գործառույթը ի հայտ է եկել Ուկրաինայում պատերազմի ֆոնին, որն ուղեկցվում է օդային գրոհների հեղեղով, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հրթիռային փորձարկումներով։

«Նոր հնարավորությունը ներառում է հրթիռային Derby LR որսիչ, որն արդիականացվել է ինչպես սարքավորման, այնպես էլ ծրագրային ապահովման առումներով»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Լրացուցիչ հնարավորությունները «ենթադրում են այն դասերի ուսումնասիրում եւ վերլուծություն, որոնք քաղվել են վերջերս տեղի ունեցած եւ շարունակվող զինված հակամարտություններից՝ կապված տակտիկական բալիստիկ հրթիռների լայն օգտագործման հետ»։

Rafael-ը Իսրայելի խոշոր պաշտպանական ընկերություններից մեկն է եւ ներկայացնում է Iron Dome հաջող համակարգը որպես մոտ հեռավարության ՀՕՊ համակարգ։

Ընկերությունը նաեւ արտադրում է David’s Sling համակարգ։ Իսրայելական «Նետ» հեռահար համակարգի հետ միասին ՀՕՊ երեք համակարգերը երկրի բազմամակարդակ մոտեցման մասն են օդից սպառնալիքներին դիմակայելու հարցում։