Արդարադատության նախարարությունն՝ ի դեմս «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում՝ հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող, որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների ընդունելություն:

Որակավորման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը Կազմակերպություն է ներկայացնում՝

1) Դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.

2) Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).

3) Ինքնակենսագրություն.

4) Հոգեբանի մասնագիտացումը հավաստող դիպլոմի պատճենը (դիպլոմի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).

5) 2 հատ 3x4 չափսի լուսանկար (գունավոր).

6) Աշխատանքային գրքույկի քաղվածքի պատճենը կամ համապատասխան տեղեկանք աշխատավայրից:

Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:

Որակավորման դասընթացը կմեկնարկի 2023 թվականի հունվարի 23–ից։

Ուսուցումն անվճար է՝ նախատեսված 30 Հավակնորդի համար:

Մանրամասներն ԱՅՍՏԵՂ: