Նոր մեքենաների վարորդներն օնկոլոգիական հիվանդությունների վտանգի տակ են։ Չինացի մասնագետները հետազոտության ընթացքում պարզել են, որ նոր մեքենայի հոտը կարող է մահացու հիվանդությունների պատճառ դառնալ։ 

Փորձագետները կարծում են, որ օդում կենտրոնացված է մինչև 20 վտանգավոր նյութ, որը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը՝ ընդհուպ մինչև օնկոլոգիական հիվանդություններ։ 

Այս քիմիական խառնուրդի բացասական ազդեցությունը սկսում է ի հայտ գալ սրահում գտնվելուց կես ժամ հետո։ Անհանգստության առաջին ախտանշաններն են գլխապտույտը, սրտխառնոցը: